127284 դիտում
19:28 26-04-2022
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ըստ հավաքվածների՝ վրաերթը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի կողմից. վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչներ Մանվել Մուրադյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած հայտարարությունների՝ վրաերթը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի կողմից;
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+