33027 դիտում
22:24 29-07-2014
Ողբերգական վրաերթ Արմավիրի մարզում. երիտասարդ հեծանվորդը տեղում մահացել է. Lexus-ի վարորդը, ըստ հավաքվածների, Ֆուտբոլի fեդերացիայի նախագահի ազգականն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, փորձագետը, համայնքային ոստիկանները:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքի քննիչ Սասուն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդ է. Բզնունին համայնքային ոստիկան Սարգիս Մկրտչյանի ուղղեկցությամբ, ՃՈ աշխատակիցների հետ տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ քննիչի հանձնարարականով ենթարկվելու է բժշկական փորձաքննության պարզելու սթափության աստիճանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)