211652_close_icon
views-count3003 դիտում article-date 22:38 26-04-2022

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մբապեի օգտին քվեարկել է 10 հոգի

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 10 ձայն:
 
Թալնե փոքրիկ համայնքում, որտեղ բնակվում է մոտ 400 մարդ, Մբապեի օգտին քվեարկել է 10 ընտրող:
 
Այդ քվեները անվավեր են ճանաչվել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողը որպես նախագահի թեկնածու գրանցված չի եղել:
 
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում էին Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը: Կոնկրետ Թալնեյում Մակրոնը հաղթել էր զգալի առավելությամբ՝ ստանալով ձայների մոտ 70%-ը:
 
Հիշեցնենք, որ Մակրոնն այդ ընտրություններում վերընտրվեց երկրորդ ժամկետով:

Նմանատիպ նյութեր