211652_close_icon
views-count3269 դիտում article-date 21:12 28-04-2022

Viber-ը կգործարկի երկաստիճան աուտենտիֆիկացիա

Viberմեսենջեր մուտք գործելիս օգտատերերն այսուհետ կկարողանան վավերացնել հաշիվը՝ անձնական էջն ու տվյալները հետագայում պաշտպանելու համար։
 
Օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են Viber-ի համար։ Այդ իսկ պատճառով ընկերությունը մշտապես աշխատում է նոր լուծումների ներդրման վրա, ինչպիսին է երկաստիճան իսկության հաստատումը:

Viber-ի հաղորդագրություններն արդեն իսկ լռելյայնորեն գաղտնագրված են ծայրից ծայր(End-to-end) կոդավորմամբ, ուստի խոսակցություններին կողմնակի անձինք հասանելիություն չեն կարող ունենալ, իսկ անհետացող հաղորդագրությունների շնորհիվ օգտատերերը կարող են վերահսկել՝ հաղորդագրությունները որքան երկար տեսանելի լինեն: Վերջին նորամուծությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Viber-ն ապահովում է առավելագույն գաղտնիություն օգտատերերի համար, և նրանք Viber-ով շփվելիս կարող են վստահ լինել իրենց տվյալների անվտանգության հարցում:

Երկաստիճան աուտենտիֆիկացումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել էլ.փոստի հասցեն: Այնուհետև անհրաժեշտ կլինի մուտքագրել PIN կոդը՝ բջջային սարքի կամ համակարգչի միջոցով Viber մուտք գործելու համար: Եթե ​​օգտատերը մոռանա կոդը, նա կկարողանա վերականգնել գաղտնաբառը՝ օգտագործելով նախկինում վավերացված էլեկտրոնային հասցեն։

Բացի այդ, կողմնակի անձինք չեն կարողանա դեակտիվացնել Viber-ի հաշիվը համակարգչի միջոցով։ Յուրաքանչյուրը, ով կփորձի անջատել Viber հաշիվը աշխատասեղանի միջոցով, պետք է օգտագործի PIN կոդը:

Նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ավելի մեծ պաշտպանություն ապահովել իրենց հաշիվների գաղտնիության համար: Պլատֆորմում չստուգված հաշիվների քանակի կրճատումը ոչ միայն կհանգեցնի սպամի քանակի էլ ավելի նվազմանը, այլև ավելի արդյունավետ և կայուն կդարձնի օգտատերերի հետ հաղորդակցվելու ծառայությունն ամբողջ աշխարհում:

Ապագայում Viber-ը մտադիր է ներդնել նաև կենսաչափական ստուգման հնարավորություն։
«Viber-ի օգտատերերի գաղտնիությունը մեր առաջնահերթությունն է: Մենք տրամադրում ենք անվտանգ, ծայրից ծայր ծածկագրված հաղորդակցման հավելված և ձգտում ենք բարելավել մեսենջերի հնարավորությունները, և այս նոր գործառույթով մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնում այդ ուղղությամբ», - ասաց Rakuten Viber-ի ՏՏ տնօրեն Ամիր Իշ-Շալոմը:

«Երկաստիճան աուտենտիֆիկացիայի օգնությամբ օգտատերերն այլևս չեն անհանգստանա անվտանգության համար, և բիզնեսի ներկայացուցիչների հետ միասին նրանք կհամոզվեն, որ Viber-ը ներդնում է նորագույն տեխնոլոգիաները՝ պաշտպանելու տվյալները հարթակում»:

Viber-ի նոր գործառույթը սկզբում կգործարկվի եվրոպական որոշ երկրներում, այնուհետև հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:

Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:


 

Նմանատիպ նյութեր