2858 դիտում
09:49 29-04-2022
ՔՊ-ում քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնելու հարցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեր տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ:
Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապ հաստատեցինք: «Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետեւաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»: Մեր դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքեց. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»:
Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»