211652_close_icon
views-count4469 դիտում article-date 23:47 26-11-2020

«Ի՞նչ ՀՀ ԱԺ, ի՞նչ ՀՀ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք չկան, իրենք կախված են Պուտինի հորանջելուց». Տիգրան Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ, եթե հասարակության մի մասը մինչև հիմա չի հասկանում՝ ում է ձայն տվել և ում է շարունակում սատարել, ապա արժանի է այն վերաբերմունքին, որն այս օրերին տեսնում ենք իշխանությունների կողմից: «Մեր հասարակության որոշ մասը պատրաստ է և՛ Սյունիքը հանձնել, և՛ Էջմիածինը հանձնել, և պատրաստ է գնալ ու Թուրքիայում քոծություն անել: Նրանք արժանի են նրան, ինչին սատարում են: Եթե պատկերավոր ասած՝ մարդիկ ասում են՝ թող Էրդողանն ու Ալիևն էլ գան, միայն թե նախկինները չգան, եկավ, Ալիևը եկավ ու Արցախի 80 տոկոսում ինքն է արդեն»,- [url=https://168.am/2020/11/26/1415481.html?fbclid=IwAR2i56FPsPnNTNqTYzp33g9CWMs3J1n_R2F1HwmbkoXHaYdYuTXU79ZDpX8]168TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Հարցին՝ շա՞տ են նման մտածելակերպով մարդիկ, նա պատասխանեց. «Կան, քչացել են, բայց կան: Ես ամեն ինչ անում եմ, որ այլևս չշփվեմ նման մարդկանց հետ, դա կլինեն իմ բարեկամները, հարևանները թե այլ մարդիկ, շրջապատս մաքրում եմ նման մարդկանցից, որովհետև դրանք պոտենցիալ և ոչ պոտենցիալ դավաճաններ են»: Մեդիափորձագետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը վերացել է. «Հայաստանի Հանրապետությունը Վլադիմիր Պուտինի տրամադրությամբ շարժվող օբյեկտ է: Արցախի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունի, այն գեներալ Մուրադովին սպասարկող տարածք է: Արցախի նախագահը ամենազավեշտալի բանն է, որ կարելի է ասել, որովհետև Արցախի բնակչության 90 տոկոսը Արցախից դուրս է, տարածքների 80 տոկոսը ադրբեջանցիների մոտ է, ո՞վ է ինքը, ո՞ւմ անունից է խոսում: Ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուսական դրոշ են դնում, որպեսզի ադրբեջանցիներին ասեն՝ սա հայկական տարածք է, չմտնեք: Ի՞նչ ՀՀ ԱԺ, ի՞նչ ՀՀ կառավարություն, ի՞նչ Փաշինյան: Իրենք չկան, իրենք կախված են Պուտինի հորանջելուց կամ չհորանջելուց, կարող է՝ մի հատ հորանջի՝ իրենց բոլորին կուլ տա, հետո հետ բրդի: Էդ կույտը՝ 88+կառավարություն, իրենք գնոմիկներ են: Մեր սուբյեկտայնությունը, մեր ինքնիշխանությունը Հայաստանի Խորհրդային Հանրապետության մակարդակից ցածր է»: Մանրամասները՝ [url=https://168.am/2020/11/26/1415481.html?fbclid=IwAR2i56FPsPnNTNqTYzp33g9CWMs3J1n_R2F1HwmbkoXHaYdYuTXU79ZDpX8]168TV-[/url]ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր