1390 դիտում
09:59 30-04-2022
Ռոյալթիի հարկման համակարգը կբարեփոխվի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է բարեփոխել ռոյալթիի հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Բացի այս, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Ըստ ՖՆ-ի՝ մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը կդառնա մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5813 դիտում
22:20 05-07-2020
Գույքահարկի հարկման նոր համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1902 դիտում
12:58 26-09-2019
Հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, իսկ դասագիրքը կբարեփոխվի. Գարեգին Բ․ News.am
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»