211652_close_icon
views-count2417 դիտում article-date 12:30 01-05-2022

Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի. Իշխանական շրջանակները տարածում են, թե այսօրվա հանրահավաքին ընդդիմությունը բախումներ է պլանավորում. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայտարարություններին, թե այսօրվա հանրահավաքին բախումներ են պլանավորվում։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։
Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։

Պաշտոնապես հայտարարում եմ.

Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։

Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։

Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:
Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն

Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։

Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք…

Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է:
Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ:
Հաջողելու ենք միասին…

Նմանատիպ նյութեր