Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ֆրանսիայի հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ժամեր առաջ մեկնարկել էր ընդդիմության մեծ հանրահավաքը, հայտնում է Tert.am-ը:
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մնալու են Ֆրանսիայի հրապարակում, վրաններ են տեղադրելու և վաղվանից սկսելու են անհնազանդության ակցիաները։
Նա հայտարարել էր, որ մինչեւ 18։45 հանրահավաքը կդադարեցվի, որպեսզի մինչեւ այդ տեղադրեն վրաններ, վառարաններ։