211652_close_icon
views-count5314 դիտում article-date 22:26 01-05-2022

Եթե ժողովուրդն ուշքի չգա, մենք կկրկնենք Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը. Առուշ Առուշանյան. News.am

Այն, ինչ տեղի էր ունենում Արեւմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին, կրկնվում է այսօր: Եթե ժողովուրդը շատ արագ ուշքի չգա, մենք կկրկնենք նույն ճակատագիրը: Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է Գորիսի  քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մանիպուլյացիայի են դիմում՝ ասելով, որ հանրահավաքները կարող են հանգեցնել պատերազմի, հայտնում է News.am-ը:

«Նրանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է սկսվում մեր սահմանը եւ որտեղ վերջանում: Ներկայիս պայմաններում ամեն օր մարդկանց են առեւանգում, թշնամին ներթափանցում է մեր ինքնիշխան տարածք, էլ ո՞ւր ավելի վատ: Այսպես կոչված խաղաղության օրակարգն առասպել է: Այն գոյություն չունի: Մենք պետք է վերականգնենք մեր իմունիտետը, պայքարենք ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին թշնամու դեմ»,- հավելել է Առուշանյանը:

Նմանատիպ նյութեր