Հովհաննես Հովսեփյանը՝ Կոնֆեդերացիայի տնօրենների խորհրդի ղեկավար
Իտալիայի Ասսիզի քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) համաժողովը: Կազմակերպության նախագահ է ընտրվել հույն Իոաննիս Ֆիլիփատոսը։ Ընտրություններ են կատարվել նաև հանձնաժողովներում:
Կոնֆեդերացիայի տնօրենների խորհրդի ղեկավար է ընտրվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: