2355 դիտում
09:35 03-05-2022
Ոստիկանությունում քննարկել են ընդդիմադիրների պայքարն ու ուշագրավ եզրակացության եկել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երեւանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։
Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ եւ ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով:
Այսինքն՝ իրավապահ եւ ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատեւ չեն լինի եւ հետեւաբար չեն հանգեցնի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները:
Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, եւ էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1018 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
1312 դիտում
08:04 07-10-2023
Ուժայինների ղեկավարները կալանավորված ղեկավարության մասով քննարկում են ունեցել ու եզրակացության եկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ