2043 դիտում
09:49 04-05-2022
Արսեն Թորոսյանի գործունեությունը` մանրադիտակի տակ. թերություններ են գտել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրեվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը:
Ի դեպ, Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ ՀՊ-ի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել, օրինակ՝ թվով 2371 դեպքում թեստի արդյունքները համակարգ մուտքագրվել են մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետն է եղել։
Դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել է մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպք։ Տարբերություններ են արձանագրվել նաեւ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ծախսերի միջեւ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
16990 դիտում
20:32 23-11-2015
Թաղի «խառոշիներն» ու «սուտի ավտարիտետները» հանրաքվեի օրը լինելու են ոստիկանության մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30840 դիտում
16:24 05-04-2020
Կորոնավիրուսի հարձակումը մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»