211652_close_icon
views-count1061 դիտում article-date 11:13 07-05-2022

Հիշել և գնահատել մեզ հաղթանակ նվիրած հայորդիներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային պատմությունից հայտնի են դեպքեր, երբ պարտված, հոգեբանորեն ջախջախված ժողովուրդները ոչ միայն ոտքի են կանգնել, այլեւ զարգացման թռիչք են ունեցել.

«Դա արվել է հետեւյալ կերպ՝ էլիտան ժողովրդի առջեւ դրել է գերնպատակ՝ համամարդկային մակարդակի, ոգեւորել նախ ազգի եւ հայրենիքի բավարար զգացողություն ունեցող շերտերին, հաջորդիվ՝ մյուսներին եւ մղում է առաջացրել դեպի գերնպատակի իրականացումը: Այդ դեպքում դուրս են հորդում ժողովրդի հոգու խորքային ուժերը, եւ մարդիկ փոխվում են անճանաչելիորեն: Նման երեւույթ մեզանում նկատվել է 1988-ին: Ցանկալի է՝ իշխանությունները ժողովրդին տանեն այդ ուղիով: Բայց եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա գործի պատասխանատվությունն իրենց ուսերին պիտի վերցնեն ազգայինը կարեւորող հանրային գործիչները»:

Ա. Պեպանյանի խոսքով՝ թեեւ ժողովրդի տրամադրությունը հիմա այնպիսին չէ, որ տոնական օրը նշվի, բայց անհրաժեշտ է, որպեսզի հիշենք, գնահատենք այդ հաղթանակը բերածներին եւ հետեւություններ անենք. «Այս վերջին եղածը (2020 թ. պատերազմի արդյունքները.- խմբ.) համարենք հերթական ճակատամարտ եւ խորհենք ապագայի մասին: Ամենը դեռ առջեւում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր