211652_close_icon
views-count146516 դիտում article-date 21:25 07-05-2022

Գեղարքունիքի մարզում ձուկ որսալու նպատակով Սևանա լիճ երկաթյա մոտորանավակով դուրս եկած և անհետ կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքներն այսօր էլ արդյունք չտվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 7-ին, առավոտյան ժամը 07:00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ՝ մոտորանավակներով, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն ու մեծ թվով գյուղացիներ շարունակել են Սևանա լճում իրականացնել 2 քաղաքացու որոնողական աշխատանքներ:
 
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 6-ին, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ 16:00-ի սահմաններում, Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը, Վարդենիկ-Զոլաքար բնակավայրերի հատվածից, նավակով դուրս են եկել Սևանա լճի վրա և որոշ ժամանակ անց նրանց մասին որևէ տեղեկություն չկա:
 
Մինչ կժամանեին փրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե երեկ, թե՝ այսօր, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոչ մի դրական արդյունք չկա:
 
Պարզվել է, որ նրանք Վարդենիկ գյուղի լճափնյա հատվածից երկաթյա մոտորանավակով՝ ձուկ որսալու նպատակով, դուրս են եկել Սևանա լճի վրա և անհայտ կորել են:
 
Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, եղանակի վատթարացման պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այն կվերսկսվի վաղը՝ առավոտյան:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, որոնողական աշխատանքներին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ հետևում է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Որոնողական աշխատանքները կատարելու համար ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր