211652_close_icon
views-count74004 դիտում article-date 21:33 19-05-2022

Նախկին գյուղապետը դիմել է Գեղարքունիքի մարզի դատախազին և հայտնել. «Սևանա լճում ջրահեղձ եղած իր բարեկամ ձկնորսները ամեն ամիս կաշառք են տվել անօրինական ձուկ որսալու համար». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր նախապատրաստվեն Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից Է. Հարությունյանին հասցեագրված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 76-ամյա Հենզել Աբրոյանը մարզի դատախազին հայտնել է, որ մայիսի 6-ին իր ազգականներ, համագյուղացիներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը ձկնորսության նպատակով Սևանա լճի Զոլաքար-Վարդենիկ գյուղերի հատվածում ջրահեղձ են եղել ու մինչև օրս չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Աբրոյանը հայտնել է նաև, որ Սևանա լճում անհետ կորած իր բարեկամները 1 տարուց ավել չեն ունեցել արդյունագործական ձկան որսի համապատասխան թույլտվություն, սակայն զբաղվել են ձկնորսությամբ
ու դրա դիմաց «Սևան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 56-ամյա Թաթուլ Բաղդասարյանի պահանջով ամեն ամիս գումար են տվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազին դիմած Հ. Աբրոյանը Վարդենիկ գյուղի նախկին գյուղապետերից է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։

Մայիսի 13-ին, որոնողական աշխատանքները ԱԻ նախարարի կարգադրությամբ տեղում ղեկավարել էին ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Կարապետ Մանուկյանը։

Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցում են մեծ թվով  քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։  Ցավոք, որոնողական աշխատանքները մինչև այսօր արդյունք չեն տվել։ Այս պահին դրանք շարունակվում են։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի           
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր