211652_close_icon
views-count1511 դիտում article-date 16:28 09-05-2022

Մեր ժողովուրդն ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Քաղաքակիրթ ողջ հայության և արժեհամակարգով առաջնորդվող յուրաքանչյուր մարդու համար այս օրը, իրոք, նվիրական օր է: Այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ: Սա մի տոն է, որ տարբեր ժամանակահատվածներում միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թվականին Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր հաղթանակները, նրանք չունենք վաղեմության ժամկետ: Դարակազմիկ հաղթանակները մեծ սխրանք են պահանջում, բայց ոչ պակաս կարևոր է պահպանել այդ հաղթանակները: Եթե մենք չպահպանենք դրանք, պարտությունները լինելու են անխուսափելի, իսկ դա երկարատև գործընթաց է: Հետևաբար` համոզված եմ, որ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները: Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»,- ասել է Դ. Բաբայանը:

Նմանատիպ նյութեր