2679 դիտում
19:02 11-05-2022
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրությունը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի նմուշներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սահմանապահ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Այստեղ՝ հայ-ադրբեջանական սահմանագծին, բացի ամուր կանգնած հայորդիներից, կա ևս մեկը՝ Ոգեղեն սահմանապահը, որ Խորանաշատ է կոչվում: Ճիշտ 800 տարի առաջ՝ 1222 թվականին, ավարտվել է Խորանաշատ վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:
Այս գիտական, հոգևոր, մշակութային հզոր կառույցի 800-ամյակին նվիրված՝ թե՛ Երևանում, թե՛ Չինարիում ողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ գիտական, հոգևոր և մշակութային:
Այսպես՝ մայիսի 10-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի նմուշներ: Ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 29-ը:
Մայիսի 28-ից հոբելյանական ծրագիրը կշարունակվի Չինարի գյուղում: Այդ օրը՝ 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:
Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփենք համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2025 դիտում
21:01 28-05-2022
Հանրապետության օրվա առթիվ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում
566 դիտում
16:29 12-07-2022
Հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ. բացառիկ ցուցահանդես՝ Մատենադարանում
Այս բաժնից
967 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր