211652_close_icon
views-count1186 դիտում article-date 10:19 12-05-2022

Հուսով եմ, որ հեռու չէ այն ժամանակը, որ հոբելյանական հանձնաժողով կստեղծվի նաև Վահագն Դավթյանի 100֊ամյակը արժանավայել նշելու համար. Ս. Երիցյան

Սերգո Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Օրվա լրահոսին հետևելով, անձամբ սպասում եմ, որ ուր որ է հաղորդագրություն կլինի հայ ճանաչված բանաստեղծ, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր ,Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի  ակադեմիկոս, Հայաստանի գրողների միության նախագահ, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, սփյուռքի համար հրատարակած "Հայրենիքի ձայն"թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, "Վերածնված Հայաստան" հանդեսի գլխավոր խմբագիր Վահագն Դավթյանի 100֊ամյակի առթիվ համապատասխան պետական հանձնաժողով ստեղծելու մասին։

Վահագն Դավթյանը վերոնշյալից բացի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, պարգևատրվել է "Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի" շքանշանով, նաև նվիրված աշխատանքի համար արժանացել է խորհրդային` "Աշխատանքային կարմիր դրոշի"  և "Պատվո նշան"շքանշանների։

Նման սպասումների մեջ էի, երբ լրահոսը բարի լուր բերեց մեծ երաժիշտ Օհան Դուրյանի 100֊ամյակի առթիվ հոբելյանական պետական հանձնաժողով ստեղծելու և առաջին նիստը գումարելու մասին։ Ուրախացա, որ բարձր մակարդակով պետք է նշվի արժանավոր արվեստագետի 100֊ամյա հոբելյանը, որին, ինչպես և Վահագն Դավթյանին, ճանաչելու ու բարեկամություն ունենալու բախտն եմ ունեցել։

Հուսով եմ, որ հեռու չէ այն ժամանակը, որ հոբելյանական հանձնաժողով կստեղծվի նաև Վահագն Դավթյանի 100֊ամյակը արժանավայել նշելու համար։

Իսկապես, որ մեր ժողովրդի արժանավոր զավակներ, երաժիշտ Օհան Դուրյանի ու բանաստեղծ Վահագն Դավթյանի 100֊ամյա հոբելյանները պարտավոր ենք նշել բարձր մակարդակով և տարին բոլոր։    
                                        
Ուրիշ է բախտը բանաստեղծների...          
Այդ նրանց ցավն է,                                            
Որ դառնում է փառք,                            
Դառնում անուն։                                                            
Եվ որքան խորն են վերքերը նրանց,    Այնքան նրանցով խորն են հիանում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր