2370 դիտում
10:11 13-05-2022
Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանները թանկացել են՝ 2021 թվականից սկսած: Զուգահեռ բնակարանների գները բարձրացան նաեւ մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Մասնագետների խոսքով՝ պատճառը նշված թաղամասերում կառուցվող նորակառույցներն են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 11 հազար 550 դրամով. եթե փետրվարին այն արժեցել է 360 հազար 500 դրամ, ապա մարտին դարձել է 372 հազար 50 դրամ: Այս վարչական շրջանում մի քանի նորակառույց շենք դեռ կառուցման փուլում են գտնվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 316 հազար 100 դրամ, իսկ մարտին՝ 323 հազար դրամ: Սրան զուգահեռ նկատենք, որ բնակարանաշինությունը ակտիվ սկսել է զարգանալ Երեւանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2098 դիտում
09:01 16-06-2022
Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են․ «Ժողովուրդ»
2737 դիտում
10:21 04-04-2018
Երևանում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»
3650 դիտում
09:25 08-12-2021
Երևանում բնակարանների գները 1 ամսվա ընթացքում բարձրացել են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»