2098 դիտում
09:01 16-06-2022
Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ ավելի են բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում:
Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 10 900 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 8050 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 375 հազար 300 դրամով, Ավանում` 325 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 328 հազար դրամով, Նոր-Նորքում` 322 հազար դրամով:
Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլեւ վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է: Բացի այս, դոլարի փոխարժեքի տատանումները եւս նպաստում են անշարժ գույքի գնաճին. այս դեպքում քաղաքացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել հենց այս շուկայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2367 դիտում
10:11 13-05-2022
Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»
2737 դիտում
10:21 04-04-2018
Երևանում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»
3650 դիտում
09:25 08-12-2021
Երևանում բնակարանների գները 1 ամսվա ընթացքում բարձրացել են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»