211652_close_icon
views-count6476 դիտում article-date 16:32 13-05-2022

ՀՀ ԳԱԱ-ի և Բելառուսի Դատափորձագիտական պետկոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովը:  
 
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդգծեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման,  համատեղ գիտական նվաճումների ձգտման կարևորությունը, ինչը կնպաստի երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը: «Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը կբացի նոր հնարավորություններ մեր երկրների երկու առաջատար մասնագիտական կառույցների համագործակցության համար: Համագործակցության այս ձևաչափը թույլ կտա միասնական ուժերով ապահովել պատշաճ մակարդակ դատական փորձագիտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում: Երկու կառույցների աշխատակիցներին մաղթում եմ սերտ համագործակցություն՝ այս ուղղության գիտական և կիրառական զարգացման համար», - ասաց Աշոտ Սաղյանը:
 
ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը: «Մեծ պատիվ է լինել ձեր հյուրը, մեզ համար սա անմոռանալի օր է: Ես շատ ուրախ եմ, որ մենք ուժեղացնում ենք համագործակցությունը մեր երկու երկրների միջև: Հետագայում ևս մենք կպահպանենք սերտ կապեր», - ասաց Ալեքսանդր Կոնյուկը:
 
Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ներկայացրեց դատական փորձագիտության ոլորտում բելառուսական կողմի ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնեց հետագայում ծավավելու առավել ակտիվ համագործակցություն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ:
 
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը նշեց, որ գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառումը կնպաստի դատական փորձագիտության ոլորտում մասնագիտական ներուժի կատարելագործմանը՝ այսպիսով աջակցելով երկու երկրների դատաիրավական ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու օրինականության ապահովմանը:
 
Միջոցառման շրջանակներում Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն: Արգամ Հովսեփյանին փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից հանձնվեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին:
 

Նմանատիպ նյութեր