211652_close_icon
views-count2315 դիտում article-date 22:36 15-05-2022

Պաուլո Դիբալան հայտարարեց «Յուվենտուսից» հեռանալու մասին

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ հեռանում է «Յուվենտուսից»։

«Դժվար է անհրաժեշտ բառեր գտնել հրաժեշտի համար։ Որքան տարիներ և որքան զգացողություններ․․․Մտածում էի, թե մենք դեռ երկար տարիներ միասին կլինենք, բայց ճակատագիրը մեզ տարբեր ճանապարհներով է տանում։

Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ ապրել եմ շնորհիվ ձեզ, ոչ մի խաղ, ոչ մի գոլ։ Ձեզ հետ ես աճել եմ, սովորել, ապրել ու երազել։ Սրանք հրաշքի 7 տարիներ էին։ 12 տիտղոս և 115 գոլ, որոնք մեզնից ոչ ոք չի խլի։ Երբեք։

Շնորհակալ եմ, որ աջակցել եք ինձ դժվարին ժամանակներում։ Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ հետ են եղել այս երկար տարիների ընթացքում․ առաջինից մինչև վերջինը, երկրպագուներից մինչև մարդիկ, որոնք աշխատում են ակումբում, մարզիչներին ու թիմակիցներիս, աշխատակիցներին ու մենեջերներին։

Այս մարզաշապիկը հագնելն ու ավագի թևկապը կրելն իմ կյանքի հպարտանալու ամենագլխավոր առիթներից են։ Հուսով եմ, որ երբևէ սա կկարողանամ ցույց տալ իմ երեխաներին ու թոռներին։

Վաղը այս մարզաշապիկով իմ վերջին խաղը կլինի։ Դժվար է պատկերացնել, բայց դա կլինի մեր վերջին հրաժեշտը։

Հեշտ չի լինի, բայց ես դաշտ դուրս կգամ ժպիտով ու բարձր գլխով՝ իմանալով, որ ամեն ինչ տվել եմ ձեզ համար»,- գրել է Դիբալան ինստագրամի իր էջում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր