3188 դիտում
09:45 17-05-2022
Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներն են, որոնք գործելու են, այլ իշխանությունների խոստովանությունը:
Հիմնավորման մեջ նշված է. «Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»: Այստեղ ուշագրավը հենց այս ձեւակերպումն է, քանի որ օրենքի նախագծի շրջանառության հենց առաջին օրվանից դատավորները բարձրաձայնում էին, թե այս տեսքով օրենքը չի կարող ծառայել իր նպատակին: Խնդիրներին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ չնայած օրենքը ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն պատասխանատու կառույցը նոր է որոշել վերացնել խնդիրները: Մասնավորապես, փոփոխություններից մեկով նրանք ընդլայնում են «պաշտոնատար անձ» հասկացությունը, մյուս փոփոխությամբ առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ, սահմանել երեք տարին: Ինչպես ասում են, երեք տարվա մեջ մի բան կգտնեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
532 դիտում
10:10 10-11-2020
Որ դատավորները կկարողանան քննել ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»