211652_close_icon
views-count2242 դիտում article-date 22:56 17-05-2022

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հրապարակում` Համախմբման տաղավարի մոտ, մայիսի 17-ին մեկնարկեց ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Համախմբումը գտնում է` այդ անձանց հանդեպ կիրառվում են քաղաքական բռնաճնշումներ, ապօրինի կալանքներ՝ ավելի քան թույլ և օրենքի պահանջներին ամենևին չհամապատասխանող հիմքերով։

Հիշեցնենք, որ Համախմբման անդամ Ավետիք Չալաբյանը ևս այս պահին կալանավորված է, ինչը մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում` ազատ ու քննադատական խոսք ասելու համար։

Ավետիք Չալաբյանին գործող իշխանությունները փաստորեն մեկուսացնում են տեղի ունեցող գործընթացներից։

Այսպիսով, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներ Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր