211652_close_icon
views-count1779 դիտում article-date 23:38 18-05-2022

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ստորագրահավաքը` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համախմբման վրանի մոտ այսօր` մայիսի 18-ին, շարունակվում է ստորագրահավաքը` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Գտնում ենք, որ այդ անձանց հանդեպ կիրառվում են քաղաքական բռնաճնշումներ, ապօրինի կալանքներ՝ ավելի քան թույլ և օրենքի պահանջներին ամենևին չհամապատասխանող հիմքերով։

Նրանք ներկայիս իշխանության թույլ տված ճակատագրական սխալների և այլ թեմաների շուրջ իրենց ազատ խոսքն ասելու համար են ձերբակալվել։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներ Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր