643 դիտում
10:35 19-05-2022
Էդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից. Հայկ Մամիջանյան. News.am
Շարժման առաջին իսկ օրվանից, 1-2 օրերի բացառությամբ նկատվում են մասնակիցների անշեղորեն աճող թվեր. Յուրաքանչյուր գործողություն պետք է համեմատել տվյալ գործողության հետ, այսինքն իրազեկման երթը իրազեկման երթի հետ, օրվա վերջի երթը՝ օրվա վերջի երթի հետ, հանրահավաքը՝ հանրահավաքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նոր Նորքից իջնող անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, հայտնում է News.am-ը։
Անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին եւ նրան, որ իշխանությունները մտադիր են նստաշրջանի վերջում քննարկել բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, Մամիջանյանն ասաց. «Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ, ես էլ պատասխանեմ: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, այս ժողովուրդը: Բացակայությունների մասին խոսելիս շատ կարեւոր է հետեւյալը՝ էդ իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից: Մենք մեր ընտրողների, մեր հայրենակիցների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում: Մեզ մանդատը տվել է ժողովուրդը եւ մենք մանդատը իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որով ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը:

Նմանատիպ նյութեր
988 դիտում
20:31 01-02-2024
Մեզ մանդատը տվել է նիկոլական իշխանությանը մերժող քաղաքացին և մենք այդ մանդատն իրացնելու ենք. Գևորգ Ստեփանյան
1003 դիտում
16:32 03-11-2023
Սրանք մի խումբ «մարգինալներ» են, իրենք մեծամասնություն չեն և երկար չեն կառավարելու. Մամիջանյան
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»