211652_close_icon
views-count1006 դիտում article-date 16:32 03-11-2023

Սրանք մի խումբ «մարգինալներ» են, իրենք մեծամասնություն չեն և երկար չեն կառավարելու. Մամիջանյան

Երկիրն այս պահին փաստացի կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից, որոնք փորձում են  ներկայցնել իբր իրենք մեծամասնություն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով, նրանք մեծամասնություն չեն, Հայաստանում մեծամասնություն են այն մարդիկ, որոնք կիսում են ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի գաղափաները։

«Իրենք ընդամենը մի խումբ մարգինալներ են, որոնք  այս պահին իշխանություն են, այդ պահը երկար չի տևելու, դրանում ես վստահ եմ»,- ասաց Մամիջանյանը։

ՀՀԿ գործիչները Եռաբլուր են այցելել ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով։

Նմանատիպ նյութեր