1245 դիտում
14:02 20-05-2022
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին (Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ)։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրադավարությանն առնչվող հարցերի։
«Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և իմ աշխատանքի թիրախում այս բնագավառում առկա հիմնախնդիրներն էին, հիմա էլ, որպես գործադիրի ներկայացուցիչ, ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու այս ոլորտին վերաբերող հարցեր»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, խոցելի խմբերի ներկայացուցիչների հոգսերն, ինչպես նաև Արցախից տեղահանվածների խնդիրներն ու հետպատերազմյան շրջանի հումանիտար ու գերեվարվածների ընտանիքների հիմնահարցերը։
Վլադիﬕր Շկոլնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքները՝ կարևորելով մարզային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներն ու ձեռնարկվող քայլերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության արդյունքում համակողմանի մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին