1010 դիտում
10:13 26-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 15․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան:
Սակայն մինչեւ սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»:
Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա:
Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»