3733 դիտում
17:30 26-05-2022
Կառավարությունը բնակարանների և անհատական տների վերանորոգման համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի
Կառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի:
Նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նրա խոսքով՝ վարկառուն վարկ ստանալու նպատակով պետք է դիմի ֆինանսական կառույց՝ ներկայացնելով վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ապա կստուգվի վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը ծրագրի պայմաններին, և ապա նոր կտրամադրվի վարկը:
«Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովվում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում բնակֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք՝ հատկապես գյուղական վայրերում: Ծրագրի պարտադիր պայման է, որ վարկի 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:
«Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր հատվածում աշխատատեղեր կստեղծվեն և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները այստեղ կկարողանան սեզոնային աշխատանք անել և իրենց եկամուտներն ապահովել»,- հավելեց նա:
Վարչապետի խոսքով՝ ծրագրով փորձ է արվում տարածքների համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել:
«Վարկը առավելագույնը 14 տոկոսով է տրամադրվելու՝ 7 տարով: Կառավարության սուբսիդավորմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի համար վարկի տոկոսը կլինի 0 տոկոս, գյուղական համայնքներինը կլինի 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»,- ասաց վարչապետը, հավելելով, որ ծրագրով ստացված վարկային միջոցների 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ, որն իր հերթին կհանգեցնի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատմանը:

Նմանատիպ նյութեր
2668 դիտում
20:05 17-04-2018
903 շահառուի տրամադրվել է 4.2 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, նախատեսվում է լիզինգի նոր ծրագիր մեկնարկել
8516 դիտում
16:19 09-11-2017
Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջ» ՈՒՎԿ-ն
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը