Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտում էր բելգիացի Վիկտոր Շելստրաետեի հետ և հաղթեց՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Սա այսօրվա 3-րդ հաղթանակն էր մեր մարզիկների կողմից։ Ավելի վաղ հաղթանակ էին տարել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը առավելության էր հասել թուրք մրցակցի նկատմամբ։
Այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։