211652_close_icon
views-count2328 դիտում article-date 09:42 28-05-2022

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը


Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ցավալի, տխուր լուր․․․ Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․ Լույսեր մեջ մնաս, Դավիթ ջան․․.

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը բանտարկված է եղել։

1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը։

1990-1995 թվականներին եղել է Գլխավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գլխավոր Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։

1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել Ազգային Ժողովրդական Միության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդական Միության խմբակցության անդամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր