4252 դիտում
10:15 28-05-2022
Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, թանկարժեք ժամացույց է նվեր ստացել:
Մեր աղբյուրները հայտնում են, որ նվերը տիկին Հակոբյանին են հանձնել, երբ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկությունը փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել. նրա օգնականը, անջատելով մեր հեռախոսազանգը, խնդրեց հարողադագրություն գրել: Հաղորդագրությամբ ձևակերպեցինք հարցը, արձագանք, սակայն, այդպես էլ չստացանք: Նշենք, որ վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ:
«Ցյուրիխում հասցրեցի տեսնվել Վարդան Սրմաքեշի հետ, երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք»,- Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է Փաշինյանի կինը:
Հիշեցնենք՝ Սրմաքեշն այն գործարարն էր, որը 2018-ի հեղափոխությունից հետո խոստացել էր Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի ֆինանսավորումն ապահովել, նույնիսկ մի փոքր գումար փոխանցեց, բայց մինչ օրս չի կառուցվել մետրոյի կայարանը: Հիմա, կարծես թե, նոր խոստումների կարիք ունի իշխանությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7968 դիտում
10:30 31-01-2018
Սամվել Սանամյանը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք ժամացույց է հայտարարագրել. «Փաստ»
2257 դիտում
09:13 30-06-2022
Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»