8022 դիտում
10:30 31-01-2018
Սամվել Սանամյանը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք ժամացույց է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի թանկարժեք ժամացույցը, Սանամյանի սեփականությունն է համարվում թվով հինգ անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկ բնակարան, ավտոտնակ և առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 320 հազար ամերիկյան դոլար ու 71 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտները կազմել են 3 միլիոն 188 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
16:27 26-08-2021
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս
9197 դիտում
21:05 18-03-2017
Մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1 մլն դրամը գերազանցող վարչական տուգանքի 15 որոշում
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին