31813 դիտում
12:44 15-11-2022
Արտակարգ դեպք Երևանում․ Subaru-ն վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ապա դիմել փախուստի ու բախվել բնակչի սեփական տան երկաթե դարպասին․ կան վիրավորներ․ պարեկները հայտանբերել են ոսկյա թանկարժեք ժամացույց, արնանման հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը, իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 37/19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Մուրադ Ս․-ին և Երևանի բնակիչ 55-ամյա Լեռնիկ Բ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն այնուհետև վրաերթի ենթարկվածներին թողնելով դեպքի վայրում, ավտոմեքենայով հեռացել է ու բախվել Մոլդովական փողոցի թիվ 37/55 սեփական տան երկաթյա դարպասին։
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մհեր Միրաքյանն ու Արամ Գասպարյանը։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, բացել վնասված երկաթե դարպասի դուռը։
Վրաերթի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, կոշիկներ, ոսկյա թնկարժեք ժամացույց, ինչպես նաև կոտրված տուաներ։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ավտոմեքենան քննիչի հանձարարականով՝ տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+