211652_close_icon
views-count1259 դիտում article-date 13:06 30-05-2022

Կյանքից հեռացել է ՀԳԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արկադի Ահարոնյանը

Կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԳԳԱ թղթակից անդամ Արկադի Գևորգի Ահարոնյանը։

Արկադի Ահարոնյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 20-ին, Ալվանք Սյունիքի մարզի Ալվանք գյուղում: 

1956 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը,

1958 թվականին ավարտել է Լենինգրադի համամիութենական բույսերի պաշտպանության ինստիտուտը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ,

1959 թվականին եղել է ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնում լաբորանտ, հետազոտող գյուղատնտես,

1960 թվականին՝ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժնի կրտսեր գիտաշխատող, 

1968-1998 թվականներին աշխատել է Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում, 

1978-1984 թվականներին եղել է մոլախոտաբանության լաբորատորիայի վարիչ, 

1980-1992 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում,

1998 թվականին եղել է Երկրագործության և բույսերի պաշտպանության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 

1986-2016 թվականներին եղել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿ-ի հերբալոգիայի բաժնի վարիչ,

2018 թվականին՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գ/կ» ՊՈԱԿի հերբալոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող։ Համատեղության կարգով միաժամանակ դասավանդել է ՀԱԱՀ-ի երկրագործության ամբիոնում, Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում, ՀՀ ԳՆ կադրերի վերապատրաստման բարձրագույն դպրոցում:

1984 թ. ստացել է Գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: Ահարոնյանը հանդիսացել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտական ընկերությունների անդամ, ինչպիսիք են ՀԳԳԱ թղթակից անդամ (1999), Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ և այլն։ Ղեկավարել և կատարել է գիտահետազոտական թեմաներ ՌԴ, ՏՓՕ և հանրապետությունում բոլոր մշակաբույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի վերաբերյալ` առաջարկելով պայքարի նոր արդյունավետ տեխնոլոգիաներ։

Գիտական գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հեղինակ է հրատարակված գիտական 235 հոդվածի և 9 մենագրության:

Պրոֆեսոր Ահարոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա՝ մայիսի 31-ին ժամը 17։30-ին, «Ռոտոնդա» սգո սրահում, հասցե. Դավիթ Բեկի 83/12։ Հուղարկավորությունը` նույն վայրից հունսի 01-ին ժամը 13։00-ին:

Նմանատիպ նյութեր