1035 դիտում
11:21 03-06-2022
Պետք է ցույց տալ այն մեխանիզմները, որոնց գործադրման միջոցով Արցախն իսկապես չի լինի Ադրբեջանի կազմում. «Արդար Հայաստան»
«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Խորհրդարանական ընդդիմության «Ջրբաժանի» և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդությունը և անընդունելի համարելով խորհրդարանական ընդդիմության կողմից քաղաքական ուժերի միջև «Ջրբաժան» ստեղծելու որևէ դրսևորում, միաժամանակ կարևորելով քննարկվող հարցերը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է.
1. Այլևս երբեք չպետք է թույլ տալ որևէ քաղաքական ուժի, խմբակի կամ անհատի շահարկել Արցախի հարցը և այն դարձնել պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը զավթելու համար։
2. ժողովուրդն ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե՞ որ քաղաքական ուժը պետք է ստանձնի հաջորդ իշխանությունը։
3. Հայաստանը մշտապես աջակցել և պետք է աջակցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
4. Մենք իսկապես չենք պատկերացնում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց դա չի նշանակում, որ այդ սպառնալիքը գոյություն չունի: Զուտ հայտարարությամբ այդ փաստի ամրագրումը չի նվազեցնում այդ սպառնալիքը, հետևաբար՝ քաղաքական ուժերի խնդիրը ոչ թե հայտարարելն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ցույց տալ այն մեխանիզմներն ու միջոցները, որոնց գործադրման միջոցով Արցախն իսկապես չի լինի Ադրբեջանի կազմում:
5. Թե՛ գործող իշխանությունները, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտակցում են, որ հանդիսանում են ստեղծված կրիտիկական իրավիճակի, արցախյան աղետի հիմնադիրներն ու ընթացքն ապահովողները, ուստի համապարտ պատասխանատվություն են կրում՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտին հասցնելու համար:
6. Որպեսզի դուրս գանք այս ծանր իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես խորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ որպես քաղաքական գործընթացի մասնակից, պարտավոր են տալ հետևյալ հարցերի պատասխանները.
-Ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական առիթն ու պատճառը:
-Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքներ զիջելու կանխել Ադրբեջանի կողմից երբևէ սանձազերծված որևէ պատերազմ։
-Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ փոխկապակցվածություն, կամ արդյո՞ք երկու պատերազմների սանձազերծման պատճառները նույնն են, թե՞ ոչ։
-Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ կգործեր Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը կարող էր առնվազն չպարտվել 2020թ. աղետալի պատերազմում, եթե Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցում էին Թուրքիան, Պակիստանը և այլ պետություններ, իսկ Հայաստանը մնացել էր միայնակ։
-Հօգուտ Ադրբեջանի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, Հայաստանը որքա՞ն ժամանակ կարող էր դիմադրել Ադրբեջանին, այնուհետև անցներ հակահարձակման՝ վերականգնելով 1994թ. զինադադարով հաստատված սահմանագիծը: Իսկ հնարավոր վերականգնելուց հետո արդյո՞ք Արցախի հարցը կլուծվեր՝ հօգուտ մեզ, թե՞ ոչ:
-1994թ. հաստատված ստատուս քվոն արդյո՞ք շահեկան էր Արցախի ու Հայաստանի համար, մանավանդ այն պայմաններում, երբ աշխարհում խաղի կանոնները փոխվել էին՝ դերակատարների ազդեցության փոփոխմանը զուգահեռ:
-Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։
-Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշված ձևաչափով և առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։
-Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
-Եթե պաշտոնական Արցախը հայտարարում է, որ ներկա հանգրվանում անհնարին է համարում Հայաստանի հետ միավորվելն ու անկախության ճանաչումը, միաժամանակ հնարավոր է համարում ուղղահայաց հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա այս առումով ի՞նչ ասելիք կամ անելիք ունի Հայաստանը:
-Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:
-Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար:
-Իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։
-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն արդյո՞ք ներառում է Արցախի կարգավիճակի հստակեցում, թե՞ ոչ։
-Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։
-Արդյո՞ք նշված պետությունները երբևէ կճանաչեն Արցախի անկախությունը, եթե այո, ապա ի՞նչն էր խանգարում նրանց դա անել նախորդ 28 տարիներին։
-Ներկա հանգրվանում օբյեկտիվորեն Հայաստանն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:
Հարգելի՛ հայրենակիցներ
Վերը նշված հարցերի պատասխանները օբյեկտիվորեն ստանալուց հետո, վստահ ենք, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը կարող է իսկապես գործակցել ու հանդես գալ միասին՝հանուն Հայաստանի Հանրապետության:
Այս իրավիճակում «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է ընդունել որակապես նոր ռազմավարություն՝ հիմնված տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունների վրա։
Հայաստանի համար իսկապես խնդիր է դիվանագիտական ու քաղաքական միջոցների գործադրման, միջազգային հանրության ուժերի ներգրավման միջոցով թույլ չտալ, որ Արդբեջանը հեռանա խաղաղ կարգավորման գործընթացից։
Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր օրակարգը՝ առաջ քաշելով հետևյալ հարցերը.
1. Ադրբեջանն անհապաղ վերադարձնում է իր մոտ պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
2. Եթե իսկապես կողմերը գնում են խաղաղության պայմանագրի կնքման, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը հետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածից, այլև ամբողջությամբ ապառազմականացվում է հայ-ադրբեջանական սահմանը, այսինքն՝ զինված ստորաբաժանումները հետ են քաշվում, նրանց փոխարինում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ սահմանափակ զենքի առկայությամբ:
3. Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են չհարձակման, դիվերսիաների չիրականացման, ահաբեկչական գործողությունների չիրականացման մասին համաձայնություն:
4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների բնականոն գործունեության համար ստեղծվում է համապատասխան իրավական կառուցակարգեր:
5. Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ:
6. Հայաստանը բացառում է որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:
7. Հայաստանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթների բովանդակային իրագործմանը հնավավորինս սեղմ ժամկետում:
9. Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ունեցած վերապահումներին, Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են, որպեսզի հնարավորինս կարճ ժամետում վերականգնվի խմբի բնականոն գործունեությունը, իսկ վերջինս պարտավորվում է ձեռնարկել գործուն միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրատեսական ու ողջամիտ առաջարկություն ներկայացնել կողմերին՝ հաշվի առնելով հարցի կարգավորման բոլոր պարամետրերը և միջազգային իրավունքի հայտնի բոլոր սկզբունքները:
10. Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ այսպես կոչված «Անկլավները», որևէ սակարկման ենթակա չէ:
11. Եթե Ադրբեջանը հրաժարվում է քննարկել ու իրագործել նշված օրակարգը, նշանակում է, որ նրա նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատումն է և հարցի վերջնական կարգավորումը, այլ հետապնդում է ռազմական ճանապարհով սեփական հավակնությունները իրագործելու նպատակ:

Նմանատիպ նյութեր
1384 դիտում
14:32 21-09-2021
Հավատով ու վստահությամբ, որ միասին կերտելու ենք ուժեղ, հզոր ու արդար Հայաստան. «Արդար Հայաստան» կուսակցություն
6412 դիտում
18:42 20-03-2021
Պետք է ստեղծել իրապես անկախ ու արդար դատական համակարգ. «Արդար Հայաստան»
1060 դիտում
10:07 06-07-2023
Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, իբր Արցախն է հրաժարվել այդ շփումներից. Գուրգեն Ներսիսյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին