1967 դիտում
10:45 08-06-2022
Բաքուն փորձում է պատասխանել Հայաստան-Իրան գործակցության ընդլայնմանը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չնայած արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանը շնորհավորեց Ադրբեջանին 7 շրջանները «ազատագրելու» կապակցությամբ, բայց դրան հաջորդած ողջ ժամանակահատվածում Թեհրանը շատ կոշտ ու միանշանակ հասցեական է պատասխանում Բաքվի ցանկացած ծավալապաշտական հայտարարության: Վերջինս իրանական ավանդական դիվանագիտության լեզվին ոչ բնորոշ դիրքորոշում է հայտնում ու զգայուն մոտեցում ցուցաբերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործման դեպքերին եւ բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտնել է, որ չի հանդուրժի հարեւան երկրների սահմանների ոչ մի փոփոխություն եւ պատրաստ է ընդհուպ մինչեւ ռազմական միջամտության դիմել:
Արցախի բռնազավթված տարածքների մոտ, Արաքսի երկայնքով Իրանի անցկացրած լայնամասշտաբ զորավարժություններից հետո, Բաքուն էականորեն մեղմեց Թեհրանի հետ խոսելու հռետորաբանությունը, այնուհետեւ սկսեց Թեհրանին սիրաշահելու գործընթացը: Վերջերս կնքվեց Ադրբեջանի եւ Իրանի միջեւ նոր հաղորդակցության ուղիների կառուցման համաձայնագիրը, որի միջոցով Բաքուն ցանկանում է ուժեղացնել կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի այս նախաձեռնությունը բացառապես քաղաքական է, քանի որ այստեղ խոսքը Մեղրիի սահմանի երկայնքով իրանական կողմից անցնող ավտոմայրուղու ենթակառուցվածքների զարգացման մասին է, որը տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման դեպքում կորցնելու է իր նշանակությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նման քայլերը նպատակաուղղված են բացառապես տարածաշրջանում Հայաստանի ունեցած քաղաքական կապիտալի նվազեցմանը:
Այս թիրախին հասնելու համար Ադրբեջանն ավելի հեռու գնաց: Հունիսի 3-ին տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանը համատեղ կմշակեն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրը: Օուջիի խոսքով՝ իրանա-ադրբեջանական գործընկերության փորձը «Շահ Դենիզ» նախագծում կարող է որոշակի համատեղ աշխատանքի ուղի հարթել կասպյան նավթագազային հանքավայրերում։ Նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ գազի սվոփի ավելացման, կասպյան ավազանի համատեղ հանքավայրերի համալիր մշակման, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաեւ համագործակցության այլ ոլորտներում»։
Մանրամասն՝ թերթի երեկվա համարում։

Նմանատիպ նյութեր
1544 դիտում
10:13 15-07-2021
Ինչու՞ է ձգձգվում Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
1018 դիտում
10:53 15-06-2022
Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումն անհրաժեշտություն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին