211652_close_icon
views-count1547 դիտում article-date 10:13 15-07-2021

Ինչու՞ է ձգձգվում Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցեր  կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:  Այս քննարկումը եղել է հուլիսի 7-ին։

«ՀՀ»-ն փորձեց այս սուղ հաղորդագրությունից մանրամասներ ճշտել, մասնավորապես ի՞նչ է քննարկվել, ի՞նչ վիճակում է շինարարությունը, ինչո՞ւ է գործընթացը դանդաղել, եթե չասենք, մի տեսակ «սառած» վիճակում է, տարածաշրջանային գործընթացնե՞րն են պատճառը, ի վերջո, ծրագիրը ե՞րբ ավարտին կհասցվի՝ հաշվի առնելով այն, որ սա շատ կարեւոր է մեզ համար նաեւ էլէներգիայի արտահանման տեսանկյունից։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց մեր այն տեսակետին, թե գործընթացը դանդաղել է կամ «սառած» վիճակում է… Այնուամենայնիվ, միաժամանակ հավելեց, թե այո, նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործը առաջ գնում է, այնպես չէ որ կանգնած է»...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր