1067 դիտում
10:29 09-06-2022
Փաշինյանը խաբել է. մաս 25. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ դեռ մի քանի ամիսը մեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մամուլի ասուլիսներ էր կազմակեպում ու անկաշկանդ պատասխանում լրագրողների հարցերին, նախքան հարցերին պատասխանելը նա, նախ, 100 փաստ էր ներկայացնում: Դրանց մեծամասնությունը քննության կարելի է առնել ու պարզել՝ ինչքանով են իրական եղել: 2019-ի մայիսի 8-ին, օրինակ, 100 փաստերի մեջ էր ներառել նաեւ այն «փաստը», թե իշխանությունը դատական համակարգի գործերին չի խառնվում:
«Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանված են եւ լիարժեք կիրառելի։ Հետեւողականորեն իրականացվել է դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատում, եւ ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյությունը»,- ասում էր Փաշինյանը:
Այս հայտարարությունից ընդամենը օրեր անց՝ նույն տարվա մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ հայտարարությամբ հանդես եկավ, որում քաղաքացիներին կոչ էր արել, հանուն արդար դատական համակարգի հաստատման ու դրա ամրապնդման, մայիսի 20-ի առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերը: Ավելին՝ Փաշինյանը արդեն հունիսի 5-ին ասում էր. «Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»: Փաստորեն, իշխանության տարբեր ճյուղերը մեկը մյուսից իրապես տարանջատելու, իրար գործերին չմիջամտելու ու լծակներ չբանեցնելու Փաշինյանի հայտարարությունը քաղցր սուտ էր ընդամենը»:
Մանրամասն՝ թերթի ասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»