16441 դիտում
14:03 10-06-2022
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+