211652_close_icon
views-count1948 դիտում article-date 13:13 11-06-2022

Կապիտուլյանտ իշխանության հեռացումը պետք է լինի թիվ մեկ օրակարգը,բայց ով՞պետք է նրան հաջորդ. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի՞նչ անել,իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին
Թե ինչքան վատ է մեր երկրի վիճակը բոլորս գիտենք,բայց ինչ անել ու կոնկրետ ոնց փրկել երկիրը չի ասվում

Միշտ ասել եմ այսօր էլ կասեմ,կապիտուլյանտ իշխանության հեռացումը պետք է լինի թիվ մեկ օրակարգը,բայց ով՞պետք է նրան հաջորդի,ինչպիսի թիմով և ինչ քայլեր պետք է արվեն,որ երկիրը դուրս գա այս վիճակից:Հարց,որի պատասխանը որևէ մեկը չգիտի:

Լսել թե ինչ վատն է հողատու կապիտուլյանտը արդեն իրոք ակտուալ չէ,այսօր մարդիկ ուզում են լսել նոր ձևավորվելիք իշխանության սկզբունքների,նպատակների և խնդիրների մասին:

Առաջարկում եմ հարթակում կանգնած ընդդիմության մեր գործընկերներին հետևյալ 3 քայլերը
1.Ընտրել ընդդիմության միասնական առաջնորդ
2.Հրապարակել շարժման դեկլարացիա
3.Ժողովրդին առաջարկել հակաճգնաժամային հստակ ծրագիր իր կատարման ժամանակացույցով:»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր