211652_close_icon
views-count1087 դիտում article-date 12:24 08-05-2024

Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման։

Միևնույն ժամանակ, կուսակցության համար սկզբունքային է հետևյալը՝
• Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը,
• Պետք է բացառվի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» ստեղծումը, հետևաբար գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը,
• Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո պետք է տեղի ունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ,
• Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը։

Վերոգրյալը ոչ միայն կնպաստի շարժման ակտիվացմանն ու համաժողովրդականացմանը, այլև կփարատի հանրության արդարացի մտահոգությունը իշխանության և պետության առաջնորդության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համատեքստում։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Նմանատիպ նյութեր