211652_close_icon
views-count31320 դիտում article-date 15:32 12-06-2022

Արտակարգ դեպք Երևանում. ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ժամանել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 8 շենքի դիմաց քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի  պարեկներ Արթուր Մարկոսյանն ու Սերգեյ Հարությունյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Փրկարարները՝ թաղապետարանի աշխատակիցների հետ, ավտոմեքենայի վրայից հեռացրին կոտրված ծառը: Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պասճառված վնասը, ինչպես միշտ այդ հարցը մնում է օդից կախված:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր