1429 դիտում
19:58 12-06-2022
Զախարովան քննադատել է Ուկրաինային միջուկային մարտական գլխիկներ տալու առաջարկը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Լեհաստանի նախկին նախարար Ռադոսլավ Սիկորսկու առաջարկը, ով ասել էր, որ Արեւմուտքն իրավունք ունի միջուկային մարտագլխիկներ նվիրել Ուկրաինային։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար, անգլո-ամերիկյան ռուսաֆոբ քարոզիչ Էն Էփլբաումի ամուսին Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի հուշագիրը, եւ հետեւաբար Արեւմուտքն իրավունք ունի Ուկրաինային միջուկային մարտագլխիկներ նվիրել՝ նրա անկախությունը պաշտպանելու համար», - գրել է Զախարովան`հավելելով, որ լեհ քաղաքական գործիչները, որոնք ղեկավարվում են ԱՄՆ-ի կողմից, տարածում են ատելություն, բորբոքում հակամարտությունները եւ այժմ սպառնում են մոլորակին՝ միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտմամբ:
«Սակայն ամենակարեւորը, նրանք վտանգի տակ են դնում լեհ ժողովրդին, որը ներքաշվում է աշխարհի միջուկային վերաբաշխման մեջ», - իր տելեգրամյան ալիքում գրել է Մարիա Զախարովան:

Նմանատիպ նյութեր
1164 դիտում
19:38 24-03-2015
Նռնակ, պայթուցիչներ, ականանետի հրթիռների գլխիկներ, ծխատարածող պայթուցիչ և փամփուշտներ
4353 դիտում
20:51 25-12-2016
Մարիա Զախարովան քննադատել է Բարաք Օբամային ու իր 8-ամյա վարչակազմը
769 դիտում
16:45 03-02-2023
Ուկրաինային զենք տալու հարցում միակ սահմանափակումը պետք է միջուկային սպառազենը լինի. Պետր Պավել
Այս բաժնից
703 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
769 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg