769 դիտում
16:45 03-02-2023
Ուկրաինային զենք տալու հարցում միակ սահմանափակումը պետք է միջուկային սպառազենը լինի. Պետր Պավել
Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինային զենք տրամադրելու հարցում ոչ մի սահմանափակում չպետք է լինի: Այդ մասին նա ասել է Bloomberg հեռուստակայանին տված հարցազրույցում:
«Մենք չպետք է ինչ-որ շեմ սահմանենք Ուկրաինային զենք ու տեխնիկա տալու հարցում: Միակ բացառությունը պետք է միջուկային սպառազենը լինի»,- ասել է Պավելը:
Նա ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուղիղ եղանակով մասնակցի ռուս-ուկրաինական պատերազմին:
Պետր Պավելը Չեխիայի բանակի պաշտոնաթող գեներալ է, ժամանակին ղեկավարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն և Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նա Չեխիայի նախագահի պաշտոնը կստանձնի այս տարվա մարտի 9-ին:

Նմանատիպ նյութեր
1426 դիտում
19:58 12-06-2022
Զախարովան քննադատել է Ուկրաինային միջուկային մարտական գլխիկներ տալու առաջարկը
1965 դիտում
20:42 12-05-2022
ԱՄՆ-ն Ուկրաինային միջուկային զենք չի մատակարարի. Պետդեպ
Այս բաժնից
601 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
676 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg