211652_close_icon
views-count6114 դիտում article-date 13:51 13-06-2022

12 երեխաների մայրը խնդրում է բոլորի ուշադրությունը 26 օր հացադուլ հայտարարած որդու առողջության վրա, ով գտնվում է ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Անգին Խաչատրյանը բազմազավակ մայր է ունի 12 երեխա, որոնցից 2-ը՝ անչափահաս: Նրա որդիներից 27-ամյա Գևորգ Խ.-ն դատապարտված է և արդեն 1 տարի 3 ամիս է, պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ կալանքի ավարտին մնացել է ուղիղ 1 տարի:

Վերջինս մայիսի 16-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, և գնալով՝ առողջական վիճակը վատթարանում է: 26-օրյա հացադուլի մեջ գտնող Գևորգը ունի ողնաշարի ճողվածքներ, որոնք իրեն նեղություն են պատճառում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նա բուժում է ստանում ՔԿՀ-ի բուժկետում, և առողջական վիճակը բավարար չէ խուց տեղափոխելու համար:

Գևորգի մայրիկը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որդին խնդրում է իրեն ուշադրություն դարձնեն, չտեղափոխեն խուց: Նրա խնդրանքն է նաև, որ իրեն զննի հիմնարկի գլխավոր բժիշկ Գժոյանը, իրեն լսի, բացատրի, թե իր հետ ինչ է կատարվում, քանի որ այդ վիճակում ի վիճակի չէ խուց տեղափոխվելու:

SHAMSHYAN.com-ը հրավիրում է պատկան մարմինների, Արդարադատության նախարարության ուշադրությունը՝ առաջացած խնդրին, և ակնկալում արդարացի, մարդկային որոշում՝ 12 երեխա ծնած, պահած, մեծացրած մոր խնդրանքին:

Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր