2355 դիտում
20:08 13-06-2022
Մեկնարկել է ամառային զորակոչը. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը:
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը:
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը:
Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ` զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար։
Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4265 դիտում
10:09 10-01-2016
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1406 դիտում
17:12 09-01-2023
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
4372 դիտում
21:36 02-07-2019
Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հետևել ամառային զորակոչի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում