1406 դիտում
17:12 09-01-2023
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Հայտնում է ՊՆ-ն։
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:
Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն:

Նմանատիպ նյութեր
4265 դիտում
10:09 10-01-2016
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
496 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում